Monday, December 2, 2013

Smart Crafts-ը ստացավ իր հայերեն անունը

Հունվարի 13-ին, կեսօրին, Smart Crafts նախնական անվան կողքին հայտնվեց երկար փնտրված/սպասված հայերեն անվանումը, այն է` Ոգեզարդ, որ ամենևին էլ բառացի թարգմանությունը չէ Smart Crafts անվան, սակայն, ըստ մեզ, լիովին արտահայտում է այն, ինչ մենք ինկատի ունենք մեր գործունեությամբ: Հուսով ենք, որ մեր այդ երկու անուններն էլ բազմիցս կլսեք ոչ միայն զարդերի, այլև շատ այլ առիթներով, որոնք մենք հիմա նախապատրաստում ենք ու շուտով կներկայացնենք ձեր ուշադրությանը: Ոգեզարդի Երևանյան թիմ:

No comments:

Post a Comment